
2026 թվականի սկզբից մինչև հունիսի 17-ն ընկած ժամանակահատվածում Հայաստան է այցելել Ադրբեջանի ավելի քան 40 քաղաքացի։ Այս մասին հայտնել են Ազգային անվտանգության ծառայությունից, տեղեկացնում է News.am-ը:
«2026 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 17-ը Հայաստան է այցելել Ադրբեջանի Հանրապետության 44 և Թուրքիայի Հանրապետության 8179 քաղաքացի»,- հայտնել են ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից։
Իսկ այն հարցին, թե ազգությամբ քանի ադրբեջանցի և թուրք է այցելել Հայաստան, գերատեսչությունից պատասխանել են, որ պետական սահմանը հատած անձանց ազգության վերաբերյալ տեղեկություն առկա չէ։