1 հուլիսի 2026 - 13:18 AMT
Արուսյակ Մանավազյանն ու Արթուր Հովհաննիսյանն առաջադրվել են ՔՊ խմբակցության ղեկավարի պաշտոնում

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի պաշտոնում առաջադրվել է ՔՊ պատգամավորի թեկնածու Արուսյակ Մանավազյանը։ Նա ինքն է հայտնել այդ մասին, հայտնում է Aysor.am-ը:

ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ևս առաջադրվել է ՔՊ խմբակցության ղեկավարի պաշտոնում։

Հուլիսի 2-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը փակ նիստ կանի և կընտրի խմբակցության ղեկավար:

Օրեր առաջ էլ ԱԺ նախագահի տեղակալի թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում՝ հունիսի 25-ին, փակ գաղտնի քվեարկության արդյունքում Ազգային ժողովի նախագահիթեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը: