
Հայաստանում նախատեսվում է ներդնել IMEI համարների գրանցման համակարգ, որի նպատակն է ապահովել բջջային հեռախոսների օրինական շրջանառությունը, ասվում է Կառավարության տարածած հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ IMEI համարների գրանցումը կապ չունի անձնական տվյալների հավաքագրման կամ վերահսկողության հետ:
Նշվում է, որ կարգավորումը նպատակ ունի՝
«Միաժամանակ կարևոր է ընդգծել, որ նախաձեռնությունը կապ չունի քաղաքացիների անձնական տվյալների հավաքագրման կամ վերահսկողության հետ։ Ստեղծվող շտեմարանում պահպանվելու է միայն սարքի 15-նիշանոց IMEI համարը՝ առանց որևէ անձնական տվյալների»,– ասված է հաղորդագրության մեջ։
Կառավարությունը ներկայացրել էնաև հարցի շուրջ շավալված քննարկման ամենահաճախ հնչող կարծիքներն ու փաստարկված պարզաբանումները։





Առաջարկվող կարգավորմամբ նախատեսվում է ստեղծել IMEI կոդերի միասնական պետական համակարգ, ապահովել դրա փոխգործելիությունը մաքսային մարմինների, կապի օպերատորների և այլ պետական կառույցների տվյալների շտեմարանների հետ։ Համակարգը թույլ կտա համադրել մաքսային տվյալները, օպերատորների ակտիվացումները և միջազգային ռեգիստրները՝ թույլատրելով միայն օրինական ներմուծված կամ սահմանված կարգով գրանցված սարքերի ակտիվացումը։
Նախագծով նախատեսվում է նաև անհատների համար իրենց նոր բջջային հեռախոսի IMEI կոդն առցանց գրանցելու հնարավորություն։