20 մայիսի 2002 - 23:30 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՎՐԴՈՎՎԱԾ Է ԸՆԴԴԻՄԱԴՐԱԿԱՆ ԶԼՄ-ՆԵՐԻ ՊՆԴՈՒՄՆԵՐԻՑ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ՈՐ ԻԲՐԵՒ ԹԵ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻՆ ՀԱՆՁՆԵԼ ԴԱՇՏԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՐԵՒԵԼՅԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԸ
Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը արձագանքել է տեղի որոշ ԶԼՄ-ների պնդումներին այն մասին, որ իբրեւ թե Հայաստանի պաշտոնական իշխանությունները պատրաստվում են հանձնել Ադրբեջանին ԼՂՀ պաշտպանության բանակի կողմից վերահսկվող անվտանգության գոտու արեւելյան շրջանները: «Բանասեր լինելով ես չեմ կարող խոսքեր գտնել, որպեսզի բնութագրեմ նման լուրեր տարածողների գործողությունների անբարոյականության աստիճանը», հայտարարել է նա: Նախարարի խոսքերով` նման խոսակցությունները ծիծաղելի են եւ անհեթեթ: «Չեմ կարող պատկերացնել, թե ինչպե՞ս կարող են մարդիկ այդպիսի բան ասել, չլինելով այդ տարածքներում: Ես խորհուրդ եմ տալիս նրանց, ովքեր տարածում են ցնորական մտքեր, գնալ այնտեղ եւ նայել այն զինվորների աչքերի մեջ, որոնք իրենց կյանքը վտանգելով պաշտպանում են այդ հողերը»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: