
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ևս մեկ տարի կխաղա Միլանի «Ինտերում:
Ակումբը հայտնել է, որ համաձայնության է հասել Մխիթարյանի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելու հարցում, որը ուժւ մեջ է մինչև մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։
«Մխիթարյանը կմնա մեզ հետ մինչև 2027 թվականը․․․Ճանապարհորդությունը շարունակվում է»,-ասվում է գրառման մեջ:
Մխիթարյանը «Ինտերի» հետ նվաճել է Իտալիայի երկու չեմպիոնություն (Scudetto), Իտալիայի երկու գավաթ (Coppa Italia) և Իտալիայի երկու Սուպերգավաթ (Supercoppa Italiana)։