
Քննչական մարմինը միջնորդություն է ներկայացրել՝ երկու ամսով երկարացնելու ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի բանտային կալանքի ժամկետը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Ներկայացված միջնորդությունը քննության է առնվելու Հակակոռուպցիոն դատարանում հուլիսի 2-ին, ժամը 18:30-ին։
«Հիշեցնեմ, որ Աշոտյանն արգելանքի է վերցվել հունիսի 5-ին, իսկ դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառել բանտային կալանքը՝ մեկ ամիս ժամկետով։
Նախորդ գործով 777-օրյա կալանքը հաշվի առնելով՝ Արմեն Աշոտյանի անազատությունը ներկայիս ռեժիմի օրոք ընդհանուր առմամբ տևում է արդեն 800 օրից ավել»,- նշել է փաստաբանը։
Ավելի վաղ Քննչական կոմիտեն պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման քրեական վարույթի շրջանակներում մի խումբ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակակելու որոշում էր կայացրել, որոնց թվում էր նաև Արմեն Աշոտյանը։