2 հուլիսի 2026 - 10:21 AMT
Ֆոն դեր Լայենը գործակցություն է առաջարկել Ալիևին և «բարձր գնահատել ՀՀ էլեկտրամալուխ անցկացնելու առաջարկը»

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի հայտարարության ժամանակ ասել է, որ ԵՄ-ն փոխկապակցվածության համագործակցություն է առաջարկում Ադրբեջանին:

Նա նաև բարձր է գնահատել «դեպի Հայաստան էլեկտրական մալուխ անցկացնելու առաջարկը», հայտնում է APA-ն:

«Մենք բարձր ենք գնահատում նաև ձեր առաջարկը՝ Հայաստան էլեկտրական մալուխ անցկացնելու վերաբերյալ»,-ասել է նա:

ԵՄ պաշտոնյան հավելել է, որ Ադրբեջանը հաջողությամբ համատեղում է «իր ռազմավարական աշխարհագրական դիրքը, աճող տնտեսական, քաղաքական և տարածաշրջանային ազդեցությունը»:

«Հարավային Կովկասն աշխրահի կարևորագույն խաչմերուկներից մեկն է, որը միավորում է Եվրոպան, Կասպից տարածաշրջանն ու Կենտրոնական Ասիան, որի ռազմակավարական նշանակություն աճում է: Եվ Ադրբեջանն այդ գործընթացում կենտրոնական դերն է խաղում: Շատ երկրներ չեն, որ նման շահավետ դիրք ունեն:

Հենց այդ պատճառով մենք առաջարկում ենք փոխկապակցվածության համագործակցություն ստեղծել ԵՄ և Ադրբեջանի միջև: Այդ նախաձեռնությունն իրականացվելու է տարնսպորտային, էներգետիկ և թվային հաղորդակցությունը ներառող փոխկապակցվածության մասին բարձր մակարդակի երկխոսությանը զուգահեռ»,-ասել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

Ադրբեջանից հետո նախատեսվում է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Երևան: