2 հուլիսի 2026 - 15:21 AMT
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը՝ ՔԿ-ում քննվող քրվարույթով

Գնդապետ Էդիկ Մալոյանը ձերբակալվել է ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Այդ մասին հայտնել են կոմիտեից, գրում է «Փաստինֆոն»:

Թե ինչ քրեական վարույթի մասին է խոսքը, Քննչական կոմիտեից մանրամասներ չեն հայտնել։

Էդիկ Մալոյանը 2016 թվականի Ապրիլյան պատերազմի մասնակից է և պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով՝ մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության համար։