
Հուլիսի 2-ին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի դիվանագիտական խորհրդական Սայմոն Մորդյուն քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքը՝ անդրադառնալով գործընկերության օրակարգի առաջնահերթություններին։
Մասնավորապես, կարևորվել են էներգետիկայի ոլորտում համագործակցության խորացումը և առևտրատնտեսական կապերի ընդլայնումը։
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ։
Հայաստանի արտահանման մոտ 80%-ը ԵՄ շուկայում կարող է ազատվել մաքսատուրքից, հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում: Նա նաև ասել է, որ դուռ կբացվի հայկական խմիչքների և ոգելից խմիչքների Եվրոպական Միության միասնական շուկա արտահանման համար: