
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 3-ին կմեկնի Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությանը։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին վարչապետը հայտնել է լրագրողների հետ ճեպազրույցում, հայտնում է Արմենպրեսը:
«Այո, վաղը մեկնելու եմ և վաղն էլ վերադառնալու եմ։ Բնականաբար, շփումներ Իրանի ղեկավարության հետ նախատեսված են»,- ասել է Փաշինյանը՝ հաստատելով իրանական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը։
Իրանական լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ մի խումբ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ կմասնակցեն Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողություններին։