3 հուլիսի 2026 - 14:02 AMT
Ռուբինյանը՝ ԱԺ աշխատակազմում փոփոխությունների մասին. «Հիմա պատեհ չէ»

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ Ազգային ժողովի աշխատակազմում հնարավոր փոփոխությունների մասին խոսելը դեռևս ժամանակավրեպ է։

«Ես այդ որոշումներին կանդրադառնամ, երբ որ կլինի պատեհ և երբ կլինի ժամանակը։ Հիմա պատեհ չեմ համարում դրա մասին խոսել»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:

Նա նշել է, որ այս պահին միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունն է որոշել առաջադրել իր թեկնածությունը, իսկ ներկայում գործում են գործող Ազգային ժողովի նախագահը և գործող աշխատակազմը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը փակ գաղտնի քվեարկությամբ Հայաստանում նոր ձևավորվելիք խորհրդարանի ղեկավարի պաշտոնի թեկնածու է ընտրել Ռուբեն Ռուբինյանին, որն այժմ զբաղեցնում է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնը, ինչպես նաև ՀՀ ներկայացուցիչն է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում։