3 հուլիսի 2026 - 15:27 AMT
Մարիխուանայի 30 փաթեթ է հայտնաբերվել․ 2 ձերբակալված կա

Թմրամիջոցների ապօրինի պահման և իրացման վերաբերյալ ստացված օպերատիվ տեղեկությունն Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները իրացրել են հունիսի 23-ին։

Առավոտյան ժամը 6։50-ին մայրաքաղաքի Գարեգին Հովսեփյան փողոցում ոստիկանները ձերբակալել են 35-ամյա տղամարդու և 44-ամյա կնոջ։ Նրանց, իրենց վարած ավտոմեքենայի հետ միասին, տեղափոխել են բաժին, իսկ «Տոյոտա» մակնիշի մեքենան կնիքվել է և տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք։

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հունիսի 25-ին իրականացվել է ավտոմեքենայի խուզարկություն։

Խուզարկության ընթացքում հայտնաբերվել է ընդհանուր 49 գրամ մարիխուանայով լցված 30 փաթեթ։

Նախաքննությամբ հանգամանքները շարունակվում են պարզվել։