3 հուլիսի 2026 - 16:35 AMT
«Ռեալ Սոսյեդադը» հերքել է Զախարյանի տրանսֆերի շուրջ բանակցությունների մասին լուրերը

«Ռեալ Սոսյեդադը» հերքել է «Կրասնոդարի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբ հնարավոր տեղափոխության վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները։ Այդ մասին ասել է «Ռեալ Սոսիեդադի» մամուլի կցորդ Ջոն Անդեր Մունդուատեն՝ անդչադառնալով այն լուրերին, թե Զախարյանը կտեղափոխվի «Կրասնոդար», եթե կիսապաշտպան և ավագ Էդուարդ Սպերցյանը լքի ակումբը, հայտնում է Sport24-ը:

Մենք չենք հասկանում, թե ինչ նորություններ են քննարկվում, բայց այս պահին մենք որևէ խաղացողի հետ կապված բանակցություններ չենք վարում։ Զախարյանի հեռանալու մասին լուրեր տարածող լրատվամիջոցները դեռևս որևէ իրական բան չեն ներկայացրել։ Ինչ վերաբերում է Արսենի տրանսֆերի վերաբերյալ «Կրասնոդարի» հետ բանակցություններին, ապա դրանք չկան», - ասել է Մունդուատեն։

23-ամյա Արսեն Զախարյանը «Ռեալ Սոսյեդադի» կազմում հանդես է գալիս 2023 թվականի ամռանից։ Սան Սեբաստիանը ներկայացնող ակումբում նա անցկացրել է 65 հանդիպում, դարձել է երեք գոլի հեղինակ և կատարել երեք գոլային փոխանցում։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 9 միլիոն եվրո։