3 հուլիսի 2026 - 17:58 AMT
Ջերմատնային տնտեսություններին կհատկացվեն մինչև 100 մլն դրամ սուբսիդավորվող վարկեր

Կառավարությունը հաստատել է ջերմատնային տնտեսություններին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը, որի նպատակն է աջակցել ոլորտի տնտեսավարողներին և ապահովել բանջարեղենի, հատապտուղների ու ծաղիկների արտադրության շարունակականությունը, հայտնում է էկոնոմիկայի նախարարությունը:

Ծրագրից կարող են օգտվել 1 հեկտար և ավելի մակերես ունեցող ջերմատնային տնտեսություններ տնօրինող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք 2026 թվականի ընթացքում արտադրել և իրացրել են գյուղատնտեսական արտադրանք։ Ծրագրին մասնակցելու համար շահառուները կարող են դիմել ֆինանսական կառույցներին մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը։

Յուրաքանչյուր 1 հեկտար ջերմատան համար տրամադրվող վարկի առավելագույն չափը սահմանվել է 100 մլն դրամ։ Վարկերը տրամադրվելու են մինչև 14 տոկոս տարեկան փաստացի տոկոսադրույքով, որի 12 տոկոսային կետը սուբսիդավորվելու է պետության կողմից։ Վարկի մարման առավելագույն ժամկետը կազմելու է 18 ամիս, այդ թվում՝ 12 ամիս արտոնյալ ժամանակահատված։

Վարկային միջոցները պետք է անկանխիկ եղանակով օգտագործվեն հետևյալ նպատակներով՝ սպառված գազի, էլեկտրաէներգիայի և ջրի դիմաց վճարումներ, պետական կամ համայնքային բյուջեներ հարկերի և պարտադիր վճարների մարում, աշխատավարձերի և դրանց հավասարեցված վճարումների իրականացում, ինչպես նաև պարարտանյութերի, սերմերի և սածիլների ձեռքբերում, որը պետք է կատարվի ավելացված արժեքի հարկ վճարող կազմակերպություններից։

Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառել հայկական արտադրանքի ներմուծման նկատմամբ։ Մասնավորապես, արգելվել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրերի, ծաղիկների, ինչպես նաև որոշ ալկոհոլային խմիչքների ներմուծումը։ Սահմանափակումներ են կիրառվել նաև գյուղատնտեսական մի շարք ապրանքների, այդ թվում՝ լոլիկի, վարունգի և ելակի ներմուծման նկատմամբ։ ՌԴ-նհունիսի 2-իցսահմանափակում է ՀՀ-ից կեռասի, ծիրանի, դեղձի, սալորի, խաղողիև այլ կորիզավոր մրգերիներմուծումը, ինչպես նաև տարանցումը ԵԱՏՄ մյուս երկրներ: Հունիսի 3-ից ՌԴ-ն սահմանափակել էՀայաստանից ծագող և արտահանվող սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծմաննկատմամբ։