
Գյումրիում հորդառատ անձրևից հետո քաղաքի կենտրոնական փողոցները հեղեղվել են։ Սոցիալական ցանցերում բազմաթիվ տեսանյութեր են տարածվել, որոնցում երևում են առաջացած հեղեղումները։
Տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես է ջրի տակ մնացել Շահումյան փողոցը, հայտնում է Sputnik Արմենիան:
Սոցիալական ցանցերի օգտատերերը նշել են, որ Գյումրիում յուրաքանչյուր անձրևից հետո նման իրավիճակ է առաջացել, քանի որ ջրահեռացման համակարգերը պատշաճ չեն գործել։
Օրեր առաջ Շիրակի մարզում նաև խոշոր կարկուտ էր տեղացել՝ բնակիչներին պատճառելով զգալի գույքային վնաս։ Սոցիալական ցանցերում հրապարակվել են տեսանյութեր և լուսանկարներ, որոնցում երևացել է, որ որոշ բնակավայրերում կարկուտը ձվի մեծության է եղել։