
Հաստատվել են 2026 թվականի երրորդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների անցկացման օրերը։
Հուլիսի 5-ին կանցկացվեն «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաների քննությունները։
Հուլիսի 6-ին նախատեսված են «Օտար լեզուներ»՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն և պարսկերեն առարկաների քննությունները։
Հուլիսի 7-ին կանցկացվի «Մաթեմատիկա» առարկայի քննությունը։
Հուլիսի 8-ին դիմորդները կհանձնեն «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննությունը։
Հուլիսի 9-ին նախատեսված են «Քիմիա» և «Ռուսերեն» առարկաների քննությունները։
Հուլիսի 10-ին կանցկացվեն «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաների քննությունները։
Հանրապետությունում կգործի մեկ քննական կենտրոն՝ Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցում։