6 հուլիսի 2026 - 12:04 AMT
ՔԿ․ Ծառուկյանի տանը կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություննե: Այդ մասին հայտնել են ՔԿ-ից, տեղեկացնում է Auroranews-ը:

ՔԿ-ից ասել են, որ ավելի ուշ հանդես կգանք պաշտոնակյան հաղորդագրությամբ:

Փաստաբան Երեմ Սարգսյանի համար անսպասելի չէին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը և «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գրեթե բոլոր ընկերություններում իրականցվող խուզարկությունները, հայտնում է Sputnik Արմենիան:

«Նման գործողություններ սպասելի էին»,– լրագրողների հետ զրույցում ասել է նա:

Փաստաբանը նշել է, որ դեռևս չի ծանոթացել քրեական վարույթների մանրամասներին։ Նրա խոսքով՝ խուզարկության վերաբերյալ որոշմանը ծանոթանալուց հետո առավել հանգամանալից կանդրադառնա հարցին։

Սարգսյանը դեռ չի կարողանում մուտք գործել Ծառուկյանի տան տարածք, որպեսզի հասկանա, թե ինչ է կատարվում։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ դիմակավորված իրավապահները ներխուժել են Ծառուկյանի առանձնատուն, լայնածավալ խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։

Հունիսի 9-ին Ծառուկյանին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում թույլ չէին տվել մեկնել երկրից։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու հոդվածով։ Ըստ կուսակցության մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի Գագիկ Ծառուկյանը կնոջ հետ նախապես պլանավորած 2–3-օրյա այց ուներ, այդ նպատակով էր մեկնում երկրից։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Ծառուկյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելուց հետո խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Հունիսի 25-ին հայտնի է դարձել, որ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու համար միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ։ Հանձնաժողովից հայտնել են, որ միջնորդությունն ամենայն հավանականությամբ կքննվի հուլիսի 4-ից հետո։