6 հուլիսի 2026 - 13:39 AMT
Հորդառատ անձրևից տուժել են Փամբակի գրեթե բոլոր բնակավայրերը

Հուլիսի 4-ին տեղացած հորդառատ անձրևից տուժել են Փամբակի գրեթե բոլոր բնակավայրերը:

հեղեղը զգալի վնաս է հասցրել համայնքի Եղեգնուտ բնակավայրին, որտեղ անանցանելի են դարձել ինչպես ներբնակավայրային բոլոր փողոցները, այնպես էլ գլխավոր փողոցը՝ հեղեղելով տնամերձ հողատարածքները, մեծ վնաս պատճառելով տնային տնտեսություններին և համայնքային ենթակառուցվածքներին, հայտնում է Փամբակի համայնքապետարանը:

Հուլիսի 4-ի երեկոյան ժամերից տեղում աշխատանքներն սկսել է «Փամբակ Կոմունալ» ՀՈԱԿ-ը՝ բնակիչների անմիջական մասնակցությամբ։

Ներկայում իրականացվում են լայնածավալ աշխատանքներ՝ ջրատարների և փողոցների մաքրման, հողի շերտի հեռացման, ինչպես նաև ներբնակավայրային փողոցների բարեկարգման ուղղությամբ։