6 հուլիսի 2026 - 17:40 AMT
Կարեն Գրիգորյանը համատեղության կարգով նշանակվել է Պակիստանում ՀՀ դեսպան

Կարեն Գրիգորյանը համատեղության կարգով նշանակվել է Պակիստանում ՀՀ դեսպան: ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.

Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Գրիգորյանին, համատեղության կարգով, նշանակել Պակիստանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աբու Դաբի)»,- ասված է հրամանագրում։