
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հայտնել է, որ Արմավիրի մարզում ուժեղ քամու հետևանքով վնասվել են 10 կՎ օդային գծերի 16–18 հենասյուներ, ինչի պատճառով մի շարք բնակավայրեր մնացել են առանց էլեկտրամատակարարման։
Այս պահին հոսանքազուրկ են՝
• գ. Երասխահունը՝ ամբողջությամբ (մոտ 180 բնակիչ),
• գ. Վարդանաշենը՝ մասնակի (մոտ 90 բնակիչ),
• գ. Զարթոնքը՝ մասնակի (մոտ 220 բնակիչ)։
Բացի այդ, հոսանքազուրկ է նաև Արմավիր քաղաքի մի մասը։
Վթարավերականգնողական աշխատանքների արդյունքում արդեն վերականգնվել է էլեկտրամատակարարումը հետևյալ բնակավայրերում՝ գ. Բամբակաշատ, գ. Արմավիր, գ. Ջանֆիդա, գ. Փշատավան, գ. Արգավանդ, գ. Արազափ։
«Ընկերության հերթապահ բրիգադներն այս պահին շարունակում են վթարավերականգնողական աշխատանքները՝ էլեկտրամատակարարումը հնարավորինս սեղմ ժամկետներում ամբողջությամբ վերականգնելու նպատակով»,- ասվում է հաղորդագրությունում։