
2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը ռեկորդային է եղել՝ գերազանցելով 1 միլիոնը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«2026թ. 1-ին կիսամյակում Հայաստանում զբոսաշրջային այցելությունները եղել են 1 մլն 42 հազար, ինչը ոչ միայն 14.8%-ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից, այլև ռեկորդային ցուցանիշ է բոլոր տարիների հունվար-հունիս ամիսների համար»,- գրել է Պապոյանը։