
Հուլիսի 7-ին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը մասնակցել է գեներալ-մայոր Արմեն Գյոզալյանի՝ հատուկ բանակային զորամիավորումում ծառայության ավարտին նվիրված միջոցառմանը, որի շրջանակում անցկացվել է զորամիավորման մարտական դրոշի փոխանցման հանդիսավոր արարողությունը։
ԶՈւ ԳՇ պետը շնորհակալություն է հայտնել գեներալ-մայոր Արմեն Գյոզալյանին արդյունավետ ծառայության համար և հատուկ բանակային զորամիավորման անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Գարեգին Պողոսյանին։
Հուլիսի 6-ին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը աշխատանքային այցեր է կատարել 3-րդ և 2-րդ բանակային զորամիավորումներ։
3-րդ բանակային զորամիավորումում գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը մասնակցել է գեներալ-մայոր Սիմոն Նազարյանի՝ ծառայության ավարտին նվիրված հանդիսավոր արարողությանը։
Այնուհետև Էդվարդ Ասրյանն այցելել է 2-րդ բանակային զորամիավորում, որտեղ մասնակցել է գեներալ-մայոր Գարեգին Պողոսյանի՝ ծառայության ավարտին նվիրված հանդիսավոր արարողությանը։ ԶՈւ ԳՇ պետը 2-րդ բանակային զորամիավորման անձնակազմին ներկայացրել է նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Սիմոն Նազարյանին։