
Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավանի մոտակայքում, կայծակի հարվածի հետևանքով փլուզված կամուրջը վերականգնվել է, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
«Երկկողմանի երթևեկությունը բացվել է»,–ասված է հաղորդագրությունում։
Կամուրջը փլուզվել էր հունիսի 11-ին, կայծակի հարվածի հետևանքով վնասվել էր երեք ավտոմեքենա։ Երթևեկությունը կազմակերպվել էր հանդիպակաց ուղղության մեկ երթևեկելի գոտիով։