
Սյունիքի Քարահունջ բնակավայրից մինչև Գորիս քաղաքի Այգեստան թաղամաս ձգվող տարբեր հատվածներում գայլը հարձակվել է 6 մարդու վրա, որոնց թվում է նաև 3-ամյա երեխա։
Տուժածներից մեկի վիճակը ծանր է: Այդ մասին հայտնել է Գորիսի ԲԿ մամուլի խոսնակ Արև Աբելյանը ֆեյսբուքյան իր էջում:
«Այս պահին Գորիսի Ոստիկանության աշխատակիցների ամբողջ թիմը, ՆԳՆ փրկարար ծառայության Գորիսի ջոկատի տղաները, էկոպարեկները որոնողափրկարարական աշխատանքներ են տանում` գայլերին հայտնաբերելու և վնասազերծելու ուղղությամբ։
Գորիսի ԲԿ-ի ամբողջ թիմը ոչ աշխատանքային ժամին հիվանդանոցում է, բժիշկների կողմից բոլոր անհրաժեշտ միջոցառումներն արվել են»,- գրել է նա։
Տեսանյութում երևում է, որ գայլը շրջում է քաղաքում: