
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը դիմել է «Ալ-Ահլիի» երկրպագուներին՝ նրանց փոխանցելով իր առաջին ուղերձը նոր ակումբ տեղափոխվելուց հետո։
«Ես անհամբեր սպասում եմ ձեր էներգիային։ Եկեք պատմություն կերտենք», - գրել է Սպերցյանը սոցիալական ցանցերում, հայտնում է Panorama.am-ը:
Սպերցյանը «Կրասնոդարի» ակադեմիայի սանն է։ Այս տեղափոխությունը դարձել է նրա կարիերայի առաջին տրանսֆերը մեկ այլ ակումբ։ Միաժամանակ այն դարձել է «Կրասնոդարի» պատմության ամենաթանկ վաճառքը։ Transfermarkt-ի տվյալներով՝ «Ալ-Ահլին» ռուսական ակումբին վճարել է 21․9 միլիոն եվրո։
Սպերցյանը «Կրասնոդարի» հիմնական կազմում հանդես է եկել 2018 թվականից և 2024/25 մրցաշրջանում դարձել է Ռուսաստանի չեմպիոն։ Անցած մրցաշրջանում կիսապաշտպանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 13 գոլի հեղինակ և կատարելով 16 գոլային փոխանցում։