
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ալեն Սիմոնյանի քաղաքական ճակատագրի մասին խոսք լինել չի կարող։
«Խոսքը քաղաքական ճակատագրի մասին չէ, խոսքը հետագայում նրա ներգրավվածության ձևաչափի մասին է, հիմա քննարկում ենք, մտածում ենք, լուծումներ լինեն՝ կտեղեկացնենք»,- ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:
Փաշինյանը նաև տեղեկացրել է, որ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը չի ցանկացել շարունակել աշխատանքը կառավարության կազմում։
Մխիթար Հայրապետյանը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնում նշանակվել է 2023 թվականին։