
Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում անցկացվող մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում մրցումները սկսել են նաև ազատ ոճային ըմբիշները։ Մրցագորգ դուրս եկած հայ մարզիկներից 65 կգ քաշային Արեն Հայրապետյանը դուրս է եկել եզրափակիչ։ Կիսաեզրափակչում նա 6-5 հաշվով հաղթել է ադրբեջանցի մրցակցին։
79 կգ քաշային Նարեկ Նիկողոսյանը հուլիսի 11-ին գոտեմարտելու է բրոնզե մեդալի համար։ 57 կգ քաշային Սաշա Պետրոսյանը և 97 կգ քաշային Հակոբ Հակոբյանը մասնակցելու են սփոփիչ գոտեմարտերի։ Իսկ 70 կգ քաշային Դավիթ Դավթյանի համար Եվրոպայի առաջնությունն ավարտվել է։