
Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ընթացող մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում 61 կգ քաշային Գագիկ Ղազարյանը դարձել է բրոնզե մեդալակիր, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:
Բրոնզե մեդալի համար գոտեմարտում հայ ըմբիշը 4:1 հաշվով առավելության է հասել իտալացի Պասկուալ Լյուցցիի նկատմամբ։
Նարեկ Նիկողոսյանը (79 կգ) կամային հաղթանակ է տարել ադրբեջանցի մրցակցի նկատմամբ՝ նվաճելով բրոնզե մեդալ: