13 հուլիսի 2026 - 10:54 AMT
Սպասվում է առանց տեղումների եղանակ, Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի +38-ի

Հանրապետության տարածքում hուլիսի 13-ի, 16-ի և 17-ի կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 13-17-ին առավելապես երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 13-14-ին լեռնային շրջաններում աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: Արարատյան դաշտում նշված օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում հուլիսի 13-17-ը սպասվել է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 13-15-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ Հուլիսի 13-ին և 14-ին մայրաքաղաքում ցերեկային ժամերին սպասվում է +38 աստիճան: