13 հուլիսի 2026 - 11:39 AMT
Ալիևն ասել է, թե ՀՀ-ն վառելիքի հուսալի աղբյուր ունի և «այդ աղբյուրն Ադրբեջանն է»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է թե ներկայիս պայմաններում, երբ բազմաթիվ երկրներ բախվում են վառելիքի պակասի, «ՀՀ-ն վառելիքի հուսալի աղբյուր ունի և այդ աղբյուրն Ադրբեջանն է»։ Ան այդ մասին ասել է ադրբեջանցիների հսկողության տակ անցած Շուշիում:

Նա հայտարարել է, թե «Ադրբեջանը միակողմանի կարգով վերացրել է Հայաստանի նկատմամբ կիրառված բոլոր տարանցիկ սահմանափակումները», հայտնում է APA-ն:

Նա հավելել է, որ Ադրբեջանի տարածքով Հայաստան Ռուսաստանից, Ղազախստանից և այլ երկրներից տեղափոխվել է ավելի քան 40 հազար տոննա բեռ։

«Բացի այդ, Ադրբեջանն ինքն է սկսել նավթամթերք արտահանել Հայաստան։ Եթե չեմ սխալվում, այսօրվա դրությամբ մատակարարվել է ավելի քան 10 հազար տոննա նավթամթերք։ Հատկապես ներկայիս պայմաններում, երբ բազմաթիվ երկրներ բախվում են վառելիքի պակասի, Հայաստանը ունի վառելիքի հուսալի աղբյուր, և այդ աղբյուրը Ադրբեջանն է։ Եթե դա չլիներ, ապա, հավանաբար, Հայաստանն այսօր ստիպված կլիներ բենզին և դիզելային վառելիք փնտրել աշխարհի տարբեր հատվածներում», — ընդգծել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Հուլիսի 6-ի դրությամբ Ադրբեջանից ՀՀ է ուղարկվել ավելի քան 14,000 տոննա դիզվառելիք, մոտ 5000 տոննա ԱԻ-92 և ԱԻ-95 բենզին: