13 հուլիսի 2026 - 14:37 AMT
Հրաչյա Աճառյանի 150-ամյակին նվիրված նամականիշ է դրվել շրջանառության մեջ

Հուլիսի 13-ին շրջանառության մեջ է դրվել «Մեծանուն հայեր. Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային նվիրված մեկ նամականիշ, այդ մասին հայտնել են Կենտրոնական բանկից։

320 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հայ նշանավոր լեզվաբան, բառարանագիր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Հրաչյա Աճառյանը (1876–1953թթ.)՝ իր ձեռագրերի խորապատկերի ֆոնին։

Նամականիշի վրա առկա են նաև «150 ԱՄՅԱԿ» և «ՀՐԱՉՅԱ ԱՃԱՌՅԱՆ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով։ Այնտեղ տեղադրված է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի լոգոտիպը, քանի որ Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակն ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2026–2027թթ. օրացույցում։

Դիզայնը Դավիթ Դովլաթյանինն է, թողարկվել է Բելգիայի bpost Philately & Stamps Printing տպարանում, չափսերը՝ 30․0 x 40․0 մմ

Տպաքանակը 10,000 հատ է: