29 հունիսի 2009 - 20:24 AMT
«Յունիբանկ»-ը գործարկել է ավտովարկավորման նոր ծրագիր` U-Auto
«Յունիբանկ»-ը գործարկել է ավտովարկավորման նոր ծրագիր` U-Auto, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: Հաղորդագրության համաձայն, U-Auto նոր ծրագրի շրջանակներում տրամադրվում են մինչեւ 70 հազար ԱՄՆ դոլարի վարկեր առաջնային շուկայում ավտոմեքենաներ ձեռք բերելու համար: Վարկը տրամադրվում է 4 տարի մարման ժամկետով, սկսած 20% տարեկան տոկոսադրույքով եւ նվազագույնը 20% կանխավճարով:

Վարկառուին ընձեռվում է վարկի գումարի վաղաժամկետ մարման հնարավորություն` առանց տույժերի կիրառման:

Ավտովարկավորման ծավալներով «Յունիբանկ»-ը ՀՀ բանկային համակարգի առաջատարներից մեկն է: Այս տարվա մայիսի 31-ի դրությամբ «Յունիբանկ»-ի ավտովարկավորման պորտֆելը կազմել է 24,6 մլն դոլար: