
Սևանա լճի ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ: Հուլիսի 13-ին այն հասել է 1900.80 մ նիշին, որը 2021 թվականի հունիսի 30-ից ի վեր գրանցված ամենաբարձր ցուցանիշն է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«Լճի մակարդակը անցյալ տարվա նույն օրվա համեմատությամբ բարձր է 14 սմ-ով, իսկ տարվա սկզբի համեմատությամբ բարձրացել է 58 սմ-ով»,- գրել է նա։