
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, 2025 թվականի սեպտեմբերի 3-ին Հակակոռուպցիոն դատարան էր ներկայացրել հայցադիմում ընդդեմ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի՝ համայնքին պատճառված 76 միլիոն 822 հազար դրամի վնասը հատուցելուպահանջով, հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի սեպտեմբերի 9-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել էր վարույթ։ Միաժամանակ դատարանը բավարարել էր դատախազի միջնորդությունը և հայցագնի՝ 76 միլիոն 822 հազար դրամի չափով արգելանք կիրառել Գագիկ Բեգլարյանին պատկանող գույքի նկատմամբ։
Հայցի հիմքում դրվել էին քրեական վարույթներից մեկով հաստատված փաստական հանգամանքները։
Հակակոռուպցիոն դատարանի 2026 թվականի հուլիսի 7-ի վճռով Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ներկայացրած հայցը բավարարվել է ամբողջությամբ։
Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Գագիկ Բեգլարյանից հօգուտ Երևան համայնքի կբռնագանձվի 76 միլիոն 822 հազար դրամ՝ որպես համայնքին պատճառված վնասի հատուցում։