
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգում է իրականացրել անհատ ձեռնարկատեր Վահագն Պետրոսյանին պատկանող «Իսակով բարբիքյու» հանրային սննդի օբյեկտում (Երևան, Իսակովի 27/3) և արձանագրել է խախտումներ։
ՍԱՏՄ-ի հաղորդմամբ՝ ստուգման ընթացքում պարզվել է, որ օբյեկտում արտադրվել է վտանգավոր սննդամթերք՝ սննդամթերքի անվտանգության և հիգիենայի պահանջների խախտմամբ։
Լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների նմուշները չեն համապատասխանել անվտանգության սահմանված պահանջներին։
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը կասեցվել է նշված արտադրատեսակների՝ խոզի շաուրմայի, հավի և տավարի քաբաբի արտադրությունը։
Տեսչական մարմինը նշել է, որ արտադրական գործունեությունը կարող է վերականգնվել միայն խախտումները վերացնելուց հետո։