14 հուլիսի 2026 - 14:28 AMT
Մյասնիկյան պողոտայում ժամանակավորապես կփոխվի երթևեկության կազմակերպումը

Հուլիսի 17-ին՝ ժամը 23:00-ից մինչև հուլիսի 19-ը՝ ժամը 18:00-ն, Մյասնիկյան պողոտայի 14/12, 16/4, 41 և 43/11 հասցեներն ընդգրկող ճանապարհահատվածում կիրականացվի երթևեկության ժամանակավոր վերադասավորում, հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

Դա պայմանավորված է ինժեներական ենթակառուցվածքների տեղադրման աշխատանքներով: