
Բաքվի բանտում պահվող հայ ռազմագերի Լյուդվիգ Մկրտչյանը պայքարում է կյանքի համար: Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Լուսիանա Մինասյանը։
Նա որոշ տեղեկություններ է հայտնել 56-ամյա Մկրտչյանի առողջական վիճակի մասին՝ նշելով, որ օրգանիզմում լեյկոցիտների քանակը նորմայից գրեթե երկու անգամ բարձր է, ընդհանուր բորբոքային պրոցես կա:
«Նրա սիրտն ախտահարված է. ձախ փորոքի հիպերտրոֆիա+դիաստոլիկ դիսֆունկցիա+աորտայի անբավարարություն, կրկնվող գլխացավեր, գլխապտույտ, կրծքավանդակի ցավ և արյան բարձր ճնշում: Այս ամենը թաքնված է պաշտոնական «կայուն վիճակի» մասին եզրակացւթյան ետևում: Ոչ մի իրական բուժում»»,- գրել է Մինասյանը։
Նա հավելել է, որ սա միտումնավոր բժշկական անփութություն է 2020 թվականին գերեվարված ռազմագերու նկատմամբ
Նա հավելել է, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները չեն կարող տեսակցել Լյուդվիգ Մկրտչյանին, քանոի որ ներկայացուցչությունն Ադրբեջանում փակվել է:
«Գործեք անհապաղ։ Պահանջեք անկախ բժիշկներ և անհապաղ խնամք»,- գրել է փաստաբանը։
Բաքվի ռազմական դատարանը գերեվարված Լյուդվիգ Մկրտչյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման։