
Կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկն արդեն տրվել է։ Այդ մասին հայտնել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով նոր անձնագրի առաջին նմուշը։
«Իմ ձեռքում աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկն է։ Այն մեր, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներիս նոր անձնագրի առաջին նմուշն է։ Այսօր տվեցի լայնածավալ տպագրության մեկնարկը»,- հրապարակած տեսանյությում ասել է նախարարը։
2026-ի աշնանից ՀՀ-ում նոր` կարմիր գույնի կենսաչափական անձնագրեր կներդրվեն: Դրանք համապատասխանելու են միջազգային բարձր չափանիշներին և միաժամանակ արտացոլելու են հայկական ինքնությունը: Ըստ այդմ՝ նախ արտացոլված է ՀՀ ուրվագծային քարտեզը, Մեսրոպ Մաշտոցի ստեղծած այբուբենը և առաջին հայատառ նախադասությունը՝ «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»:
Կապույտ անձնագրերը ուժի մեջ կլինեն մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը: