15 հուլիսի 2026 - 13:24 AMT
Վիրտուոզ շեփորահար Իբրահիմ Մաալուֆը հուլիսի 15-ին հանդես կգա Երևանում

Վիրտուոզ շեփորահար, դաշնակահար և կոմպոզիտոր Իբրահիմ Մաալուֆը հուլիսի 15-ին բացառիկ մենահամերգով հանդես կգա Երևանում։

Համերգը տեղի կունենա Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ ժամը 19:30-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Մաալուֆը Երևանում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում ու նաև միանալու է կինոփառատոնի Տարածաշրջանային մրցույթի ժյուրիի կազմին։