
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վարդաշեն» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, խուզարկության են ենթարկել դատապարտյալին այցելած փաստաբանին։
Խուզարկության արդյունքում փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված մեկ բջջային հեռախոս՝ առանց բաժանորդային քարտի, մեկ անլար ականջակալի պատյան և բաժանորդային քարտի պատյան՝ թղթե փաթեթով։
Հարկ է նշել, որ փաստաբանը, նախքան քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտի մուտք գործելը, սահմանված կարգով իրազեկվել է բնակելի գոտի արգելված իրեր անցկացնելու և դրանք հանձնելու կանոնների վերաբերյալ։
Փաստաբանը ենթարկվել է վարչական պատասխանատվության։