16 հուլիսի 2026 - 13:39 AMT
Արման Ծառուկյան․ Աստիճանաբար ըմբիշ եմ դառնում, հնարավոր է մասնակցեմ Օլիմպիական խաղերին

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը չի բացառել, որ կարող է մասնակցել 2028 թվականին Լոս Անջելեսում կայանալիք Օլիմպիական խաղերի ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարին։

«Աստիճանաբար ըմբիշ եմ դառնում։ Մեկ տարուց կսկսեմ գոտեմարտել իրական ըմբիշների հետ։ Հնարավոր է, որ կմասնակցեմ հաջորդ Օլիմպիական խաղերին։ Մինչև այդ պետք է փակեմ բոլոր հարցերը UFC-ում, իսկ հետո, եթե կարողանամ հաղթել Հայաստանի կամ Ռուսաստանի առաջնությունում, նոր կտեսնեմ, թե որ երկրից հանդես կգամ»,- ասել է նա v_abdusalamov յութուբյան ալիքի եթերում, գրում է Factor.am-ը:

2026-ին Ծառուկյանը նորամուտն է նշել ազատ ոճի ըմբշամարտի RAF (Real American Freestyle) լիգայում, որտեղ արդեն անցկացրել է 7 մենամարտ և տարել նույնքան հաղթանակ։

29-ամյա Արման Ծառուկյանը UFC-ում նորամուտն է նշել 2019 թվականին։ Նրա նախորդ մենամարտը կայացել է 2025 թվականի նոյեմբերի 22-ին, երբ նա խեղդող հնարքով հաղթել է նորզելանդացի Դեն Հուկերին։ Խառը մենամարտերում Հայաստանի ներկայացուցիչը մասնակցել է 26 հանդիպման, տարել է 23 հաղթանակ և կրել 3 պարտություն։