16 հուլիսի 2026 - 13:57 AMT
ՊԵԿ նախագահ. Ծառուկյանի ընկերություններում կատարված բացահայտումները հիմքեր ունեն

ԲՀԿ առաջնորդ և գործարար Գագիկ Ծառուկյանի ընկերություններում արձանագրված բացահայտումները հիմնավորված են, հայտարարել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։

«Բոլոր ստուգումները ժամանակին արված են եղել, բոլոր բացահայտումները հիմքեր ունեն, հիմնավորումներ ու հաշվարկներ ունեն»,- նշել է նա, հայտնում է Aysor.am-ը:

ՊԵԿ նախագահը չի պատասխանել մյուս հարցերին՝ նշելով, որ շտապում է կառավարության նիստին։

Հուլիսի 6-ի վաղ առավոտից ԱԱԾ, ՊԵԿ, ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները 70-ից ավելի հասցեներում՝ Ծառուկյանի առանձնատանը և նրան պատկանող ընկերություններում, իրականացվել են միաժամանակյա խուզարկություններ: Ծառուկյանը ձերբակալվել է: Հուլիսի 7-ի վաղ առավոտից Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացել է Ծառուկյանի խափանման միջոցի քննությունը: Օրվա ավարտին հայտնի է դարձել, որ նա 2 ամսով կալանավորվել է: