16 հուլիսի 2026 - 16:19 AMT
Դատախազությունն «Արարատցեմենտում» ընդերքօգտագործման խախտումներ է հայտնաբերել

Գլխավոր դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորությունների շրջանակում ուսումնասիրելով «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության կողմից իրականացվող հանքարդյունահանման գործընթացը, հայտնաբերել է հնարավոր խախտումներ՝ կապված ընդերքօգտագործման թույլտվությունների և պարտավորությունների կատարման հետ։

Առերևույթ հանցանքի հատկանիշներով հաղորդում է ներկայացվել իրավասու քննչական մարմին։

Մասնավորապես. «Արարատցեմենտ» ՓԲ ընկերությունը 2008 թվականից սկսած՝ տրավերտինի և կավի արդյունահանման նպատակով Լիազոր մարմնից ստացել է ընդերքօգտագործման թույլտվություն, որի կոորդինատներում ընդգրկվել են Արարատի մարզի համայնքներում գտնվող տարբեր նպատակային նշանակության հողամասեր:

Այնուհետև Ընկերությունը, տարեկան վարձավճարները և գույքահարկի գծով պարտավորությունները չկատարելու նպատակով, խախտելով ՀՀ օրենսդրության պահանջները, իրականացրել է ապօրինի ընդերքօգտագործում:

Դատախազը, հայտնաբերելով առերևույթ հանցանքի հատկանիշներ, 2026 թվականի հուլիսի 16-ին հաղորդում է ներկայացրել իրավասու քննչական մարմին:

«Արարատցեմենտ» ՓԲ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող այլ գույքերի ձեռքբերման իրավաչափությունները պարզելու նպատակով Դատախազության կողմից նախաձեռնված ուսումնասիրությունները շարունակվում են»,- ասված է հաղորդագրությունում։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Արարատցեմենտ» ՓԲ ընկերությունը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը։