16 հուլիսի 2026 - 17:48 AMT
Գետահովիտում ՈՒԵՖԱ չափանիշներով մարզադաշտի կառուցման համար հատկացվել է ավելի քան 57 մլն դրամ

Կառավարությունը վերաբաշխել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը պետական բյուջեով նախատեսված կապիտալ ծրագրերի միջոցները՝ 57 մլն 750 հազար դրամի չափով։

Որոշմամբ նախատեսվում է ֆինանսավորում հատկացնել Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի վարչական տարածքում ՈՒԵՖԱ ստանդարտներին համապատասխան ֆուտբոլային մարզադաշտի կառուցման համար անհրաժեշտ հողամասերի ձեռքբերման նպատակով։

2029-ին Հայաստանում նախատեսվում է անցկացնել ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությունը։ Այդ նպատակով Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները համատեղ հայտ են ներկայացրել, որն արդեն հաստատվել է։

Առաջնության անցկացման հիմնական պայմաններից մեկը Հայաստանում ՈւԵՖԱ-ի 4-րդ կարգին համապատասխան մարզադաշտի առկայությունն է։