
Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարությունների միջև ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում անցկացվելու է Ադրբեջանում նախատեսված «Eternity-2026» համակարգչային հրամանատարաշտաբային զորավարժությունների պլանավորման հիմնական համաժողովը։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, գրում է APA-ն:
Նոյեմբերին նախատեսված զորավարժություններին երեք երկրների զինծառայողների հետ միասին կմասնակցեն նաև Ադրբեջանի Հանրապետության ռազմավարական օբյեկտների պահպանության պետական գործակալության և «Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ-ի ներկայացուցիչները։
Նշվում է, որ զորավարժությունների սցենարը հիմնված է մասնակից երկրների տարածքով անցնող ռազմավարական օբյեկտների և հաղորդակցային ուղիների պահպանության ու մարտավարական պաշտպանության գործողությունների վրա։
Համաժողովի ընթացքում քննարկվել են զորավարժությունների թեման և նպատակները, միավորված շտաբի կազմը, տեղանքում մշակվելիք մարտավարական դրվագները, ինչպես նաև կազմակերպչական այլ հարցեր։