17 հուլիսի 2026 - 10:15 AMT
Փաստաբան․ Վերաքննիչը հաստատել է` 2024 թ․ կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր

Վերաքննիչ Վարչական դատարանը ևս հաստատել է, որ 2024 թվականի համար կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Վահե Գրիգորյանը։

«Այսպիսով, ՀՀ վարչական դատարանները եզրափակիչ դատական ակտերով հաստատել են մեր պնդումը, որ ռեժիմը թե՜ 2024 թ., թե՜ 2025 թ. ոչ իրավաչափորեն է ՀՀ քաղաքացիների համար թանկացրել կարմիր և կապույտ գծանշումներով ավտոկայանատեղիների վճարը։ Ականջդ կանչի', քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյան»,– ասվում է գրառման մեջ:

Երևանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցությունը վարչական դատարանում վիճարկել էր ավագանու այն որոշումները, որոնցով 2024 և 2025 թվականներին բարձրացվել են վճարովի կայանատեղիների սակագները։ Դատարանը երկու գործով էլ անվավեր է ճանաչել սակագների բարձրացման որոշումները։