17 հուլիսի 2026 - 10:34 AMT
Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ոսկե մեդալով, որը հանձնել է նախարար Ժաննա Անդրեասյանը

Արվեստագետը պարգևատրվել է համաշխարհային թատերարվեստում և կինոարվեստում ունեցած նշանակալի ավանդի, հայկական մշակույթը միջազգային հարթակներում արժանապատվորեն ներկայացնելու, ինչպես նաև հայ-ֆրանսիական մշակութային կապերի զարգացմանն ուղղված երկարամյա և արդյունավետ գործունեության գնահատման համար։

Սիմոն Աբգարյանին հանձնվել է նաև «Ոսկե ծիրանի վարպետ» մրցանակը։

Գնահատանքի համար շնորհակալություն հայտնելով՝ Սիմոն Աբգարյանն ընդգծել է. «Ուրախ եմ, որ Հայաստանում եմ և այս գեղեցիկ փառատոնի մի մասնիկն եմ»։

Սիմոն Աբգարյանը Երևանի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերից մեկն է։ Փառատոնի շրջանակում հուլիսի 16-ին և 17-ին հանդիսատեսը հնարավորություն ունի դիտելու ռեժիսոր Անտոնեն Բոդրիի երկու մասից բաղկացած «Դը Գոլի մարտը» պատմակենսագրական դրաման, որտեղ Սիմոն Աբգարյանը մարմնավորել է գեներալ Շառլ դը Գոլի կերպարը։