17 հուլիսի 2026 - 10:38 AMT
Վեդիում դեռահաս քույրերի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարածների կալանքը երկարաձգվել է

Վեդիում դեռահաս քույրերի նկատմամբ սեռական բռնություն կատարելու մեջ մեղադրվող տղամարդկանց կալանքը ևս երկու ամսով երկարաձգվել է։ Այդ մասին հայտնել է փաստաբան Վարդուհի Էլբակյանը, տեղեկացնում է News.am-ը:

Փաստաբանը նշել է, որ քրեական վարույթը հասել է նախաքննության ավարտական փուլին։

Դեռեւս փետրվարին ստացված ահազանգից հետո ոստիկանությունը մանկապղծության գործով երկու կասկածյալներին ձերբակալել էր, ապա գործը հանձնել Քննչական կոմիտեին, որտեղ սակայն տղամարդկանց չէին կալանավորել։ Ազատ արձակվելուց հետո, ըստ տեղեկությունների, ազատության մեջ հայտնվելուց հետո նրանք շարունակել էին աղջիկների նկատմամբ անառակաբարո գործողությունները։

Կալանքի տակ գտնվող Արթուր Երեմյանը 58 տարեկան է, իսկ Դավիթ Այնազյանը՝ 65։