17 հուլիսի 2026 - 14:52 AMT
Մալաթիայի ջրանցքը 1 քաղաքացի է ընկել․ Եվս 2-ի ընկնելու լուրը չի համապատասխանում իրականությանը

ՆԳՆ ոստիկանությունը պարզել է, որ հուլիսի 17-ին ժամը 01։00-ի սահմաններում Երևանի Բատիկյան փողոցով անցնող Մալաթիայի ջրանցքն է ընկել 1 քաղաքացի: Այն տեղեկությունը, թե ևս 2 մարդ է ընկել ջրանցքը, չի համապատասխանում իրականությանը, հայտնում է Sputnik Արմենիան:

«Ահազանգով դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ ջրանցքն է ընկել մեկ քաղաքացի, որը դուրս է բերվել ջրանցքից և տեղափոխվել հիվանդանոց»,– ասել են ՆԳՆ–ից ոստիկանությունը։

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ տղամարդը եղել է ալկոհոլի ազդեցության տակ, և երբ նրան օգնել ու դուրս են բերել ջրանցքից, նրան թվացել է, թե իրեն օգնողներն էլ են ընկել ջրանցքը։

Ավեի վաղ հայտնի էր դարձել, որ Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում մի տղամարդ ընկել է Բատիկյան փողոցով անցնող ջրանցքը։

Shamshyan.com-ը հայտնել էր, որ քաղաքացիներին հաջողվել է դուրս բերել նրան։ Տղամարդն ասել է, որ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը։

Փրկարարները, քաղաքացիները և պարեկները սկսել են մյուս երկուսի որոնողական աշխատանքները։ Տղամարդու հայտնած տեղեկությունները ճշտելու նպատակով նրան տեղափոխել են ոստիկանության Մալաթիայի բաժին։