
Երևանի կենդանաբանական այգու կառավարման խորհրդի հերթական նիստում քննարկվել են հայտնի գործարար Գագիկ Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծի անկման պատճառները:
Քննարկվել են նաև տեղափոխված մյուս կենդանիների հետագա խնամքին վերաբերող հարցերը, ինչպես նաև այգու կանաչապատման և ընթացիկ աշխատանքներին առնչվող այլ թեմաներ։
Նիստի ավարտից հետո մասնակիցները շրջել են կենդանաբանական այգու տարածքով և ծանոթացել իրականացվող ընթացիկ աշխատանքներին, հայտնում է Կենդանաբանական այգու մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Երևանի կենդանաբանական այգի տեղափոխված առյուծներից մեկը քնեցումից չի արթնացել: Հայտարարվել է,որ դա պայմանավորված էր մեծ տարիքով և ուղեկցող հիվանդություններով։